Կառավարությունը պետք է հրապարակի սահմանազատմանը վերաբերող փաստաթուղթը․Արման Թաթոյան

Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:

Սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը կարող է հանգեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության:Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից:

Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ: Հակառակ դեպքում` դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ բարեխիղճ մարդկանց, իսկ առանձին պաշտոնյաներ դարձյալ սկսելու են իրենց անպատասխանատու գրառումներով՝ հաճախ ողողված վիրավորական բառերով, մեղադրել մարդկանց մտացածին «մեդիատեռորի» մեջ»,-գրել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նաիրա Զոհրաբյանը լքում է ԲՀԿ-ն

Հաջորդը

ՌԴ վարչապետը խոսել է Արցախի հարցով եռակողմ համաձայնագրի արդյունավետության մասին

Առնչվող նյութեր
Դիտել

17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական…
Դիտել

ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նորմալացման ուղիները

Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար…
Դիտել

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե իրավիճակը վատթարանա

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե երկրում քաղաքական իրավիճակը վատթարանա։ Այս մասին երեքշաբթի…
Դիտել

Հայտնի են France Football-ի մրցանակաբաշխության դափնեկիրները

Փարիզում երեկ տեղի է ունեցել France Football-ի մրցանակաբաշխությունը։ Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի 36-ամյա ավագը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share