Կառավարությունը 11.8 մլրդ դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման համար

ՀՀ  կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում որոշում կայացրեց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարութանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 11.8 մլրդ դրամ: Հարցը ներկայացնելիս` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ գումարը կուղղվի 2 միջպետական, 6 հանրապետական, 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը:

«Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվարկային փաստաթղթերն արդեն պատրաստ են: Նախագիծը հաստատելուց հետո մենք հնարավորություն կունենանք շատ արագ սկսել շինարարական աշխատանքները», ասաց Վաչե Տերտերյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց, թե կոնկրետ որ ճանապարհների մասին է խոսքը՝ Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5 կմ հատված՝ Դիլաջանի ոլորաններ, հաջորդը Մ10 միջպետական նշանակության 8.3 կմ հատվածն է: Հանրապետական նշանակության ճանապարհներից են՝  Արարատի մարզի Մասիս-Ռանչպար հատվածը, հաջորդը՝ Դաշտավան-Զորակ-Սայաթ Նովա բնակավայրերի ճանապարհը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը մայրուղուն միացնող ճանապարհահատվածը, Շիրակի մարզի Հ75 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ-անոց հատված, հաջորդը՝ Երերույքի տաճար տանող  հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կիլոմետրանոց հատվածը, Ստեփանավան համայնքում 8.6 կմ հատվածը, Տ9-19 Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ճանապարհը, Մ5 միջպետական նշանակության ավտճոնապահից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ բեռնային համալիր տանող 1.7 կմ ճանապարհահատվածը, Սյունիքի մարզի Լծեն ավտոճանապարհը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին

Առնչվող նյութեր
Դիտել

Որոշ շրջանակներ հետաքրքրված են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։  «Այս գրեթե 5 ամիսը ամենահանդարտ շրջանն էր Ադրբեջանի…
Դիտել

Մեր ժողովուրդն իրավունք և ինչ֊որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու.Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը է Սահմանադրության օրվա առիթով «Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը,…
Դիտել

Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ. Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share