Կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, հատկացվել է 168 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ բեմին անհրաժեշտ մեխանիզմների ձեռքբերման համար: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմի վերազինման համար ձեռք կբերվեն հետևյալ սարքավորումները՝ շտանգետներ, սաֆիտներ և կառավարման վահանակներ, որոնք խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։ Նշենք, որ մշակութային հաստատությունների գույքային հագեցվածության բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ վերաբաշխման արդյունքում լրացուցիչ 80 մլն դրամ հատկացվել է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառմանը՝ «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շահառուներին հասանելիք 2021թ.-ի դեկտեմբեր ամսվա սուբսիդավորման գումարը համապատասխան կազմակերպություններին փոխանցելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

25 միավոր «Կամազ-4308» ՊՆ-ից փոխանցվեց ԱԻՆ-ին

Հաջորդը

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների…
Դիտել

Մեր զոհերի թիվը չի անցնի 4000-ից․ Նիկոլ Փաշինյան

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հայկական կողմը…
Դիտել

Արտակ Բեգլարյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share