Կառավարությունն ամեն օր պայքարում է ՀՀ անկախության համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առիթով։

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը:

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում:

Մեկնարկած այդ գործընթացը դե յուրե ավարտվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Դե ֆակտո այդ գործընթացը չի ավարտվել մինչեւ օրս, ոչ թե այն պատճառով, որ անկախություն չունենք, այլ այն պատճառով, որ անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր:

Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, եւ առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում:

Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարեւանների հետ. մենք թեեւ մեր հարեւաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որեւէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետեւ նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում:

Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:

Անկախությունն առերեսում է, եւ հանուն մեր անկախության ու պետականության՝ մենք պետք է ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք ունենանք:

Անկախությունը մտածողություն է, պետականակենտրոն մտածողություն, եւ սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան:

Անկախությունն ազատություն է, եւ մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ եւ անվտանգ զգալու համար: Անկախությունը կրթություն է, եւ քանի դեռ ամենահեռավոր գյուղում ապրող յուրաքանչյուր երեխայի կրթությունը նույնքան հասանելի չէ, որքան մայրաքաղաքի կենտրոնում, պիտի տրտմենք մեր ապագայի համար:

Անկախությունն իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն. օրենքը հարգելը եւ ոչ թե այն շրջանցելը պիտի լինի առավելության նշան:

Անկախությունն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պետք է ստեղծի եւ արարի եւ ոչ թե մսխի ու փչացնի:

Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետեւյալն է. ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի: Եվ հետեւաբար ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն:

Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից

Հաջորդը

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Անկեղծ…
Դիտել

Զախարովան սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է մատնացույց անում

Ռուսական Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովան հեռակա կարգթվ դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման։ Այսօր, ԱԳՆ…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս…
Դիտել

Հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկանքներն ուղարկվել են գլխավոր դատախազին. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայության Սոցիալական ոլորտի վերահսկողության եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share