Կառավարությունն աջակցում է կաթիլային համակարգ ներդնողներին

Պետությունն աջակցում է փոքր հողակտոր ունեցող ֆերմերներին, որոնք ցանկանում են ոռոգման արդիական համակարգ ներդնել հողամասում:

Կառավարությունը 2021-ից հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության թվականների» ծրագիրը, որը շարունակում է գործել նաև հիմա:

Այն իրականացվում է 2 բաղադրիչներով. ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով ծախսերի մասնակի փոխհատուցման և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով․ երկու դեպքում էլ հողատարածքի նվազագույն չափ սահմանված է 0.5 հա-ը:

Ծրագրի շահառուներին վարկերը տրամադրվում են 14 % փաստացի տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 % տոկոսադրույքով:

Գյուղատնտեսները ծրագիրն արդյունավետ են համարում: Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Դիմիտրով բնակավայրի ֆերմեր Հենրիկ Եղիազարյանն Ագրոպրեսի հետ զրույցում մատնանշում է ոռոգման կաթիլային համակարգի դրական կողմերը:

Նրա խոսքով՝ ըստ նախկին տարիների փորձի՝ ունենում են ջրի խնայողություն: Շուրջ մեկ հեկտար ներդրած կաթիլային հողատարածքում ծախսում են 4000 մետր խորանարդ ջուր:

Մասնագետը բացատրում է՝ ավանդական՝ ակոսային եղանակով ոռոգելու դեպքում մեկ հեկտարի հաշվով ջրի ծախսը գերազանցում է 8 հազար մետր խորանարդը: Կորուստներն են շատանում, որոշ այգիներ ջուր չի հասնում, հաճախ էլ մատակարարված ջրի դիմաց հավաքված գումարը չի համապատասխանում խորանարդ մետրերին: Մինչդեռ կաթիլային ոռոգման դեպքում ջրի կորուստ չի լինում:

Գործադիրը հաստատել է ցանկը, թե ովքեր կարող են օգտվել ծրագրից: Կարող են օգտվել նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողները, գյուղատնտեսական կոոպերատիվները, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիները:

Գյուղատնտես Հենրիկ Եղիազարյանը հավելում է՝ եթե հաշվի առնենք, որ ոռոգվող հողերի մի մասը համարվում է գերնորմատիվային, ապա ավանդական ոռոգման դեպքում 3 անգամ ավելի շատ ջուր է օգտագործվում, քան կաթիլայինի: Նոր տեխնոլոգիայով պատկերն այլ է. բացի խնայողությունից՝ ջուրն օգտագործվում է նպատակային՝ կրճատվում են հողօգտագործողի ծախսը, աշխատանքը, բարձրանում է բերքի որակը:

Գերնորմատիվային հողերի մասին էլ է մտածել պետությունը:

Գերնորմատիվային հողերում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու դեպքում ներդրողները 0 % տոկոսադրույքով են վարկեր ստանում:

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ծրագրի շրջանակներում ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով ներկայացվել է մասնակցության 142 հայտ, կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ» թվով 62 պայմանագիր, որից թվով 14 շահառուների կողմից 43.9 հա ընդհանուր մակերեսով հողատարածքներում ներդրվել են ոռոգման արդիական համակարգեր, որի համար տրամադրվել է 51 947 385 ՀՀ դրամի չափով փոխհատուցում, իսկ վարկային բաղադրիչով կնքվել է թվով 26 վարկային պայմանագիր:

Նախարարութունից միևնույն ժամանակ հայտնում են՝ ծրագրի շրջանակներում սահմանված չէ որևէ արտոնություն ոռոգման արդիական համակարգ ներդնելու համար ջրի վարձավճարից ազատվելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, ծրագրի նկատմամբ, ըստ ԷՆ-ի, քաղաքացիների հետաքրքրվածությունը բավականին բարձր է, որն արտահայտվում է ինչպես նոր մասնակցության հայտերի ներկայացմամբ, այնպես էլ հեռախոսազանգերի և այցելությունների միջոցով ծրագրի մանրամասներին ծանոթանալու ցանկությամբ:

Լուսառատցի խաղողագործ Աշոտ Հովհաննիսյանը հողամասում հենց այս ծրագրի միջոցով է կաթիլային ոռոգում անցկացրել: Հիմա ափսոսում է, որ 6000 քառակուսի մետր խաղողի այգու դիրքն ու չափը հարմար չեն այնտեղ էլ կաթիլային ոռոգման անցնելու համար:

«Կաթիլային ոռոգումն ունի մի շարք առավելություններ: Մասնավորապես՝ այն թույլ է տալիս ավելի ճկուն կառավարել բնակլիմայական գործընթացները, այն է՝ ըստ պահանջի բույսին տրամադրել սննդանյութեր և ջուր: Այսպիսով՝ անցում է կատարվում ինտենսիվ գյուղատնտեսության, այսինքն՝ բարձր բերքատվություն՝ քիչ ջրի ծախսով: Բացի այդ, ջուրը և պարարտանյութերն անմիջապես մատակարարվում են բույսի արմատային համակարգին»,- առավելությունները թվարկում է ֆերմերը:

Ներկայումս կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգով ոռոգվող շուրջ 250 հա հողատարածքների համար օգտագործվում է 980 հազար խորանարդ մետր ջուր, ինչը միջինը 1 հա հողատարածքի կտրվածքով կազմում է մոտ 4 հազար խորանարդ մետր։

Նախնական տվյալներով՝ ապագայում կանխատեսվող շուրջ 22 հազար հա հողատարածքի համար նշված համակարգը ներդրողները կօգտագործեն շուրջ 88.5 միլիոն խորանարդ մետր ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի սպառման ծախսը կնվազի 2-3 անգամ:


Հեղինակ՝ Մանյա Պողոսյան Աղբյուրը՝  Agropress

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի դեմ խաղում

Հաջորդը

Գեղարքունիքում 3 անձ բռնություն է կիրառել պարեկների նկատմամբ․ 2-ը կալանավորվել են

Առնչվող նյութեր
Դիտել

Լարսի անցակետում դեպի Ռուսաստան ուղղությամբ մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ

Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր…
Դիտել

Տնտեսությունում անտեր վիճակ է տիրում․Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ այսօր բիզնեսը մոլորված եւ շփոթված վիճակում է գտնվում։…
Դիտել

Թուրքիա-Հայաստան բեռնափոխադրումներ կիրականացվեն օդային տրանսպորտով

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների…
Դիտել

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է.ՊԵԿ

ԱՏԳ մասնակիցները կարող են փոփոխություններ կատարել 2020թ.-ին ներկայացված մաքսային հայտարարագրերում Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հիշեցնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share