Կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի կետի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում:

Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ հանրային սննդի կետում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:

Իսկ հացի արտադրամասում ձևավորման սեղանները չեն ունեցել հարթ մակերեսներ, կենցաղային հատվածները, բոլոր սարքավորումները, գործիքները, սեղաններն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ,  չեն  ենթարկվել  պատշաճ մաքրման ու ախտահանման: Երկու տեղում էլ աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում ՝ պաշտպանիչ հագուստ:

Անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրության և հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու մասին լրացումը

Հաջորդը

Հայաստանը պատրաստակամ է Օմանի հետ զարգացնել փոխգործակցությունը. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը

2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես…
Դիտել

Այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ հանդիպումից. Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով իսլանդացիները երկար ժամանակ է ինչ հանդես են գալիս միասին…
Դիտել

Մոսկվան չի պատրաստվում քայլեր ձեռնարկել ԼՂ նախկին նախագահների առնչությամբ

Մոսկվան մեկ անգամ ևս հայտարարել է, որ չի պատրաստվում քայլեր ձեռնարկել Բաքվի կողմից ձերբակալված ԼՂ նախկին նախագահներին և մյուս պաշտոնյաներին ազատ…
Դիտել

Ալեն Սիմոնյանի թեկնածությունը եւս առաջադրվել է, սական նա ինքնաբացարկ է հայտնել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: Այս մասին այսօր լրագրողների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share