Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, գ. Ամասիա), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կարագ սերուցքային» և «Պանիր Լոռի» արտադրատեսակները «ԱՑԽՄ» ցուցանիշով և կաթնային յուղի ճարպաթթվային կազմով չեն համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթները կասեցվել են մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինվորի տան մատուռում կատարվեց առաջին մկրտությունը

Հաջորդը

Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են Իրանի սպառնալիքը. Իսրայելի ԱԳ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4, որոշ մարզերում՝ 8-10 աստիճանով

Երևանում այսօր ուշ երեկոյան ժամերին, ապրիլի 19-ին, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ…
Դիտել

31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Հունիսի 9-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:…
Դիտել

Կնետրոնական բանկը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի…
Դիտել

«Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը

Գլխավոր դատախազության հայցը 2023 թվականի ապրիլի 26-ին բավարարվել է Վարչական դատարանի կողմից. վճռով առ ոչինչ է ճանաչվել «Ազատության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share