Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը: Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Հարկ վճարողը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման հաջորդ օրն իսկ կարող է դիմում ներկայացնել և հաշվարկով առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները փոխանցել միասնական հաշիվ: Միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը ուղղվում է այլ հարկային պարտավորությունների մարմանը։ Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, տնտեսվարողն ազատ է տնօրինել միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը և կարող է դիմումի հիման վրա այն հետ ստանալ:  Փոփոխությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառվում է մեկ միասնական մոտեցում՝ ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար: Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է առանց ուսումնասիրության կամ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի շեմին. այս դեպքում եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվել է ամսական 40 մլն դրամ: Եվս մեկ հատկանշական փոփոխություն. ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող փոխհատուցման գումարները վերադարձվում են հարկ վճարողներին` անկախ գումարի վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից։ 

ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործմանը զուգահեռ տարեցտարի ավելանում են նաև տնտեսվարողներին վերադարձվող գումարները:  Մասնավորապես՝  2021թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին փոխհատուցվող գումարները կազմել են 22 մլրդ 627 մլն դրամ, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 18 մլրդ դրամ: Այսինքն, անցած երկու ամիսների ընթացքում 4,5 մլրդ դրամով կամ 25.2 տոկոսով ավելի շատ փոխհատուցվող գումարներ են ուղղվել հարկ վճարողների միասնական հաշվին: Հատկանշական է, որ աճ է գրանցվել նաև պարզեցված ընթացակարգով փոխհատուցվող գումարների մասով. 2020թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 1 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝  3 մլրդ դրամ:

Վիճակագրական տվյալները խոսուն են նաև 9 ամսվա կտրվածքով: Եթե 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 87 մլրդ 990 մլն դրամ փոխհատուցվող գումար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 108 մլրդ 669 մլն դրամ: Աճը կազմել է 23.5 տոկոս: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել․ ԱԱԾ

Հաջորդը

Գորիսի ընտրությունը մարդ փրկելու քվեարկություն էր․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Անչափահասի կողմից դանակահարություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական բաժնում ավարտվել է 17-ամյա պատանու կողմից կատարված դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share