Կատարվեց հոգեհանգիստ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար


Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։

Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և աշխատակիցներ, բարերարներ, քաղաքական և հասարակական գործիչներ, «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի մանկավարժներ և սաներ։

Մինչ հոգեհանգստյան արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմին։ Սրբազանը հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավում ստացածների ապաքինման և անհայտ կորածների վերադարձի համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել. ՄԻՊ

Հաջորդը

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Առնչվող նյութեր
Դիտել

Կարմիր խաչը Արցախից օտարերկրյա 4 քաղաքացի է դուրս բերել

Կարմիր Խաչը Արցախից տարհանել է օտարերկրյա 4 քաղաքացու: Այս մասին Sputnik-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա…
Դիտել

Մարտակերտի հատվածում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը վերադարձել են ելման դիրքեր

Ապրիլի 15-ին Արցախի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share