Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար

Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։

Մինչ արարողությունը Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորեց հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։

Եկեղեցականաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ահաբեկչական գործողությունների տրամադրությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողներին տեղափոխող մեքենան 15 մետր գլորվել է․ հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող

2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել…
Դիտել

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության աճի միտում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման…
Դիտել

Լավրովը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը բանակցություններ են վարում…
Դիտել

Հրապարակվել է Վեդի համայնքի ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վեդի համայնքի համամասնական ընտրությունների նախնական արդյունքները։ Քվարկությանը մասնակցել է 23378 ընտրող, որը կազմում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share