Կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցմանն ու արդիականացմանը, ինչպես նաև Մեղրի-Նորդուզ անցակետերի միջև տրանսպորտային հոսքերի բարելավմանը միտված աշխատանքները։

Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից:

Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը, որը պայմանավորված է տարեցտարի տվյալ անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով։ Մեղրիի անցման կետի արդիականացումը կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի վերջինով տարանցիկ փոխադրումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Հաջորդը

ՄԻՊ-ը պատասխանել է ՊՆ-ի հերքմանը. (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններում

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն…
Դիտել

Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի…
Դիտել

Աստանայի Մաստերս մրցաշարում Խաչանովը զիջեց Ջոկովիչին

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Աստանայի Մաստերս մրցաշարի հետագա պայքարից` զիջելով Նովակ Ջոկովիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP-500…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share