Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի գերիների հերթական խումբը. Արարատ Միրզոյան

Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիների հերթական խումբը, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է: Դա մեր ամենօրյա, ամենժամյա աշխատանքի առարկան է, թեման և թիրախը: Չեմ կարող մտաբերել որևէ լուրջ քննարկում, հանդիպում, որտեղ այս թեման չի արծարծվում: Այո, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Տարբեր պատրվակներ բերելով, այնուհետև խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևիցե այդպիսի կորելյացիա չկար, ապա այլ պատրվակներ բերելով, այժմ Ադրբեջանը փորձում է խնդիրը կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն: Եվ հայկական կողմն այնուամենայնիվ, որպես բարի կամքի նշան, արել և շարունակում է անել իր շատ մարդասիրական քայլերը և ակնկալում է, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի պահվածքը՝ և մարդասիրական նկատառումներից ելնելով և նաև նրանից, որ դա իր ուղակի պարտավորությունն է՝ թղթի վրա գրված:

«Ինչպես և ակնկալելի էր թեման քննարկվել է նաև վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում: Եվ կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի: Հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»,-ասաց ԱԳ նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընդդիմության տապալված բլից-կրիգը

Հաջորդը

Արցախի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Առնչվող նյութեր
Դիտել

Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարին, ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի…
Դիտել

Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված…
Դիտել

COVID-19․ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան վարակվածների թվով առաջին եռյակում են

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 115,5 միլիոնը COVID-19 կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը հասել…
Դիտել

Հպարտ եմ այն հաղթանակով, որին միասին հասանք. Մխիթարյանի հրաժեշտի խոսքը՝ «Ռոմա»-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Ռոմա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share