ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի երկու անդամի

Հայաստանի ֆուտբոլի ազգային  հավաքականի անդամներ Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանը և  Արման Ռոբերտի Մարկոսյանը 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետման իրավունք կստանան:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին նշվում է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am հարթակում: Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարզիկները մասնակցելու  են ուսումնամարզական  հավաքներին և    միջազգային մրցաշարերին: Ուստի անհրաժեշտություն է առաջացել 2022 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2024 թվականի ձմեռային   զորակոչը տարկետման իրավունք տալ Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին և Արման Ռոբերտի Մարկոսյանին:  Նախագիծը հանրային քննարկման փուլի ավարտից հետո պետք է քննարկվի կառավարությունից, և կարող է ուժի մեջ դնել կառավարության հավանությունը ստանալուց հետո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը հնարավոր է ռազմական սադրանք իրականացի ՀՀ նկատմամբ. ԱԽ քարտուղար

Հաջորդը

Եղեգիս-1 քարայրում հայ-գերմանական արշավախումբը մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ է հայտնաբերել

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է…
Դիտել

Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ:…
Դիտել

ԱԳ նախարարն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարին

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share