ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների  ընտանիքների հետ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

Մեր հարցին, թե քանի գերի ունի հայկական  կողմը, Ամատունին նշեց, որ իրենք չեն կարող  վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ դեռ հավաքագրում են տվյալները:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին զինծառայողների դիերը Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ Զառա Ամատունին ասաց, որ իրենք տեղյակ են դրա մասին: «Այս պահին մենք այդ հարցերով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ: Երբ լինի տեղեկություն, մենք արդեն կկարողանանք հաստատել»,-ասաց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Հաջորդը

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգվում է

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումների հերթական փուլը հետաձգվում…
Դիտել

Պարզաբանում դատապարտյալ Նարեկ Սարգսյանի՝ «Սևան» ՔԿՀ տեղափոխման վերաբերյալ

2023 թվականի մարտի 30-ին «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է «Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ» վերտառությամբ հոդված: Վերոնշյալ…
Դիտել

Ընթացիկ ռազմական գործողությունն ավելի է վատթարացնելու իրավիճակը. Կլաար

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share