Կկառուցվի 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան. կառավարությունը արտոնություններ է տվել

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ի որոշման համաձայն «Արեգ էներգիա» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է կառուցել և շահագործել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Վայոց ձորի Զառիթափ համայնքի Սարավան գյուղում։

Արևային կայանի կառուցման և սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին։ Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 2.2 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 288 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 460 մլն դրամ։ Ներդրումների մոտ 89 տոկոսն արդեն իսկ կատարված է, այդ թվում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 7.2 դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ռոք բերի» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով Կոտայքի մարզի Կամարիս համայնքում նախատեսում է կառուցել և շահագործել 3 հա արտադրական տարածքով ջերմատնային տնտեսություն: Ջերմատանը նախատեսվում է աճեցնել ելակի բազմաբերք և միաբերք սորտեր: Ջերմատունը հագեցած է լինելու կաթիլային ոռոգման, ջեռուցման, մառախղլագոյացման, ստվերարկման և CO2 համակարգերով, ինչպես նաև կլիմայի կառավարման ավտոմատ համակարգով: Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում, որից 1.6 մլրդ դրամը՝ կապիտալ, իսկ մնացած մասը հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչև 240,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոսից ավելին կարտահանվի:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 212 մլն դրամ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԽ ֆրանսիացի անդամների հրավերով Զինվորի տան տնօրենն ու ԵՊԲՀ ռեկտորը կմեկնեն Փարիզ

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի փարիզյան հանդիպումներից

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա. ՔՊ պատգամավոր

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադարձավ Արցախի Ազգային ժողովի երեկվա հայտարարությանը, հայտարարել է, որ…
Դիտել

Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել. Ալիև

Սահմանին հրադադարի ռեժիմի պահպանումը հուշում է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել, հայտարարել…
Դիտել

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share