Կհաջողվի ֆուտբոլին «խափս» տալ քաղաքականությանը

Մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո 2024-ի որակավորման փուլի D խմբում ընդգրկված՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջին հանդիպումը։ Այս երկու հավաքականներն առաջին անգամ միմյանց հետ մրցել են 15 տարի առաջ։ 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց թուրքերին 0։2 հաշվով։

15 տարի առաջ տեղի ունեցած այդ հանդիպումով սկիզբ դրվեց այսպես ասած «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Այդ հանդիպման նպատակով առաջին անգամ Հայաստան էր այցելել Թուրքիայի առաջնորդը՝ Աբդուլահ Գյուլը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Աբդուլահ Գյուլը միասին դիտեցին խաղը։ Ի դեպ հատկանշական էր նաև, որ Հայաստան- Թուրքիա հանդիպումից առաջ, որը տեղի էր ունեցել «Հրազդան» մարզադաշտում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսներն անջատել էին, իսկ Հայաստանի հավաքականի մարզահագուստի տարբերանշանի վրայից ՀՖՖ-ն հանել էր Արարատ լեռան պատկերը։

Այդ հանդիպումից մեկ տարի անց՝ 2009 թ․-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններ ստորագրեցին, իսկ մի քանի օր անց՝ Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա։

Թուրքական Բուրսա քաղաքում երկու երկրների առաջնորդները դիտեցին հավաքականների պատասխան խաղը։ Բուրսայում՝ թուրքերը կրկին հաղթեցին 2։0 հաշվով։

Հայ-թուրքական հարաբերությունները այդպես էլ չկարգավորվեցին, սահմանը չբացվեց, իսկ «ֆուտբոլային դիվանագիտությունը» մնաց խոտածածկի վրա։

Այդ պատմական իրադարձությունից 15 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հավաքականները կրկին հանդիպելու են։ Ֆուտբոլային հերթական հանդիպումը կայանալու է երկու երկրների համար կարևոր ժամանակաշրջանում։

2021 թվականից Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ են սկսել հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման հարցերով։ Բանակցություններն առայժմ էական արդյունք չեն տվել, սակայն այս ընթացքում արձանագրվել է աննախադեպ իրադարձություն։ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով 30 տարվա դադարից հետո առաջին անգամ բացվեց էր հայ-թուրքական սահմանը։ Մարգարայի կամրջով հայկական բեռնատարները հումանիտար օգնություն տեղափոխեցին աղետի գոտի։

Որքան էլ մարզիկներն ու փորձագետները հայտարարեն, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը պետք չէ քաղաքականացնել, այդումամենայնիվ այդ հանդիպումը դժվար շրջանցի քաղաքականությունը։ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Երևանում թուրք երկրպագուները ներկա չեն լինի՝ հավանական բախումներից և տհաճ միջադեպերից խուսափելու նպատակով։

ՈՒԵՖԱ-ի որոշումը թերևս համաձայնեցված է նաև երկու երկրների իշխանությունների հետ, ինչը նշանակում է, որ երկու պետությունների քաղաքական իշխանությունները չեն ցանկանում նոր լարվածության կայծ տալ, հատկապես, որ թուրքերը անկախ մրցակցից, բավական ագրեսիվ երկրպագուներ են։

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Առաջին կարևորության հարցերում դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից». Միրզոյան

Հաջորդը

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առնչվող նյութեր
Դիտել

Հպարտ եմ այն հաղթանակով, որին միասին հասանք. Մխիթարյանի հրաժեշտի խոսքը՝ «Ռոմա»-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Ռոմա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը…
Դիտել

Ռուբեն Վարդանյանին առաջարկվել է Արցախի պետնախարարի պաշտոնը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է պետնախարարի պաշտոնը։ «Հարգելի՛ հայրենակիցներ Կուզեի…
Դիտել

Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները

Նոյեմբերի 18-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share