Կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով

Հայաստանում առաջիկայում կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նշելով, որ ապահովելու են ճիշտ գործընթաց սահմանադրական բարեփոխումները իրականացնելու համար, որում ընդգրկված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը:

«Կստեղծենք խորհուրդ քաղաքական բոլոր ուժերի, մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, և իրենք թող միասին ընտրեն մասնագիտական հանձնաժողով, որոնք կլինեն հարգարժան մասնագետներ իրավունքի ոլորտում և արդեն  խորհուրդը իր մասնագիտական հանձնաժողովի հետ միասին կտա այն պատասխանը, թե Հայաստանը կլինի նախագահական, թե կիսանախագահական, թե խորհրդարանական: Ունենք դատական համակարգի գլոբալ բարեփոխման հարց, օրինակ` Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները պետք է միավորվե՞ն, թե պետք է լինեն առանձին, արդյոք պետք է միավորվե՞ն Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանները»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը ընդգծել է, որ խնդիրները պետք է լուծում ստանան, և այդ լուծումը ոչ թե պետք է տա կառավարությունը, այլ խորհուրդը, որտեղ կան և ընդդիմությունը, և իշխանությունը, և հասարակական կազմակերպությունները, և բարձագույն դատական խորհուրդը, և մարդու իրավունքների պաշտպանը, և մնացած բոլոր այն կառույցները, և ինստիտուտները, որոնք անելիք ու ասելիք ունեն այս կարևոր գործընթացում:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը լայն ներկայացվածություն է ունենալու, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերը, 3 արտախորհրդարանական ուժերը, 3 հասարակական կազմակերպությունները, պետական մի շարք կառույցներ` ԲԴԽ-ն, ՄԻՊ-ը, նախարարությունները և այլն: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների`  չեզոք, առանց քաղաքական ուղղվածության, ուղղակի լավ իրավաբանների, և նրանք գրելու են տեքստերը:  Նախորդ փորձի ժամանակ հանձնաժողովի մեջ էին 5 գիտնականներ, և նրանց քաղաքական քննարկումները թույլ չէին տալիս, որ անցնեինք մասնագիտական աշխատանքի: Հիմա տրոհում ենք, որպեսզի քաղաքական առաջնորդությունը չխանգարի մասնագետներին կատարել ավելի հստակ աշխատանք:  Դրա համար հույս ունենք, որ 1-1.5 տարում կունենանք սահմանադրական բարեփոխումների նախագիծը»,- նշել է Կարեն Անդրեասյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 85 հազար դրամ

Հաջորդը

Անտառների պահպանության համար պատասխանատու 6 պաշտոնատար անձի վերաբերյալ 6 քրեական գործ է ուղարկվել դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share