Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նշում է 100-ամյա հոբելյանը

Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հոբելյանական գլխավոր միջոցառումը կկայանա հոկտեմբերի 20-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ժամը 18։30-ին թատրոնի VIP սրահում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես կհաջորդի գալա համերգը (ժամը 19։00-ին)։ Համերգն իր շուրջը կհամախմբի բուհի՝ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած ուսանողներին, զոհված ուսանողների ծնողներին, բուհի նախկին ռեկտորներին, անվանի պետական, հասարակական գործիչների, արվեստագետների, դիվանագիտական ներկայացուցիչների, կոնսերվատորիայի գործընկեր կազմակերպություններին, մշակութային հաստատությունների և բուհերի ղեկավարներին։ Տոնական միջոցառմանը ելույթ կունենան բուհի դասախոսները, ուսանողները, շրջանավարտները, նվագախումբը և երգչախումբը։

Հանդիսավոր արարողության ընթացքում Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին՝ Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սարաջյանին, Արմեն Սմբատյանին, Շահեն Շահինյանին և բուհի այս տարվա հոբելյարներին կշնորհվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։ Հետմահու հուշամեդալներ կհանձնվեն նաև զոհված ուսանողներին։

Նշենք, որ 1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի ղեկավարությամբ ստեղծվել է երաժշտական ստուդիա, որը, հետագա տարիներին դառնալով հայկական ակադեմիական երաժշտարվեստի հիմնական դարբնոցը, աշխարհին տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են Գրիգոր Եղիազարյանը, Էդվարդ Միրզոյանը, Առնո Բաբաջանյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ղազարոս Սարյանը, Մեդեա Աբրահամյանը, Ավետ Տերտերյանը, Սվետլանա Նավասարդյանը, Էդվարդ Թադևոսյանը, Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախատեսվում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով

Հաջորդը

Ջուրը կթանկանա

Առնչվող նյութեր
Դիտել

Ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30, 40 և 50 տոկոսով՝ ատեստավորման շնորհիվ․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30, 40 և 50 տոկոսով՝ ատեստավորման շնորհիվ։ Այս մասին կառավարության այսօրվա…
Դիտել

Արցախում կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի…
Դիտել

Հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը: Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share