Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։

Զրուցակիները քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը և այդ առթիվ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին համավարակի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։

Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծված 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին՝ ստեղծված մարտահրավերները հաղթահարելու կապակցությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող․ ՊՆ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսի 2096 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Կսրբագրվի՞ անցյալը, Կունենա՛նք ապագա․Սարգիս Զորանյան

ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՆՅԱՆ․ հասարակական գործիչ ԿՍՐԲԱԳՐՎԻ՞ ԱՆՑՅԱԼԸ, ԿՈՒՆԵՆԱ՛ՆՔ ԱՊԱԳԱ․․․ Ցավոք սրտի, մենք հանգել ենք մի իրականության, երբ հակախոս բանակների…
Դիտել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Մոսկվա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն հունիսի 15-16-ը կայցելի Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես…
Դիտել

Շրի Լանկայի ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել վարչապետի նստավայրը հրկիզելու մեղադրանքով

Շրի Լանկայի իրավապահները երեք անձի են ձերբակալել՝ վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեի նստավայրը հրկիզելու մեղադրանքով։ Շրի Լանկայի Daily Mirror թերթը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share