Կորոնավիրուսի հետ կապված ունենք իրավիճակի որոշակի մեղմացում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը մեղմացել է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված ունենք իրավիճակի որոշակի մեղմացում։ Բայց մյուս կողմից սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն անվամբ, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել։ Բայց դեռևս հստակ չէ՝ այս նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչ ծանրությամբ կտանեն հիվանդությունը։ Եվ դեռևս պարզ չէ, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի։ Հետևաբար, առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը որևէ կերպ, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա։ Իհարկե, մենք նաև արդեն որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված։ Երկու պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն մոտենում է 500 հազարին։ Բացի շաբաթ և կիրակի օրերից, օրը մեզ հաջողվում է 20 հազարից ավելի պատվաստումներ իրականացնել։ Եվ հիվանդանոցային կարողությունների լարվածություն էլ էականորեն նվազել է»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը

Հաջորդը

Փաշինյանը դատախազությանը հանձնարարել է քննություն իրականացնել

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտակերտում ադրբեջանցիները հետ են քաշվել իրենց դիրքեր. Ռուսլան Առուստամյան (տեսանյութ)

Արցախի Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում ադրբեջանցիների դիրքերի տեղաշարժի վերաբերյալ «Ազդագիր» կայքին պարզաբանումներ է տվել Նոր Ղազանչի համայնքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share