Կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա

Իմ առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ և կուժեղացվեն եղածները։ Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հունվարի 25-ին մասնակցել եմ միջազգային նոր ծրագրի մեկնարկի, որն այլ միջոցառումների թվում նախատեսում է`

1) Մարդու իրավունքների ակադեմիայի ստեղծում. նպատակ ունեի այն դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, օրինագծերի փորձաքննության, պետական մարմինների տարբեր ծառայողների, ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման, ՍԴ դիմումների մշակման և այլ հարցերի գերազանցության կենտրոն:

Այս գաղափարը և հայեցակարգը ձևակերպել ու դրա համար պայքարը սկսել ենք դեռ 2016-2017 թվականներից: Հատկապես արդյունավետ եղան քննարկումները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ. մեր գործընկերները հետևողական եղան այս հարցում:

Այս գաղափարով էր պայմանավորված, որ դեռ 2016 թվականին մեր աշխատակազմում ստեղծեցի Հետազոտական և կրթական կենտրոնը`որպես Մարդու իրավունքների ակադեմիայի նախատիպ: Այն այս բոլոր 6 տարիների ընթացքում առաջ ենք տարել հենց այդ սկզբունքով:

2) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոր մարզային ստորաբաժանումների ստեղծում և եղածների ուժեղացում:

3) Պատանիների և երիտասարդների խորհուրդների ստեղծում:

4) Աշխատանքի նոր` էլեկտրոնային գործիքներ և թվային տեխնոլոգիաների ներդրում:

5) ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման վերահսկողության ուժեղացում և շատ այլ միջոցառումներ:

Հունվարի 25-ին մասնակցել եմ «Հաշվետու ինստիտուտները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» նոր ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Մասնակցել եմ առցանց, քանի որ այս օրերին այցով գտնվում եմ Բրյուսելում:

Այս ամենը կիրականացվի Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում:

Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակությանը` դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի ղեկավարությամբ, որ այս կարևոր ծրագրի վերաբերյալ մեր առաջարկները ներառեցին:

Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա»,- նշել է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ

Հաջորդը

Զիջումները մերժվեցին․ արեւմուտքը պատասխանել է Ռուսաստանին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին ընդառաջ (տեսանյութ)

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը, իսկ երեկոյան անցկացրել առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:…
Դիտել

Արցախից այսօր երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ ԱԳ պետնախարարի հետ

Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share