Կրակոցներ Երևան-Մեղրի ճանապարհին. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 1-ին, ժամը, 19.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ Քարի տակ կոչվող տարածքում կրակում են: Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 116,5-րդ կմ-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ժամը 19.25-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «գլխի ջնջխված վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 56-ամյա տղամարդ. նա հայտնել է, որ վերոհիշյալ վայրում իր մեքենայից իջնելիս ընկել է, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:

Ժամը 20.10-ին հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 3 պարկուճ և 1 փամփուշտ:
56-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ Պն-ն կրկին հերքում է

Հաջորդը

Բացահայտվել պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա 

Առնչվող նյութեր
Դիտել

Բունդեսթագի պատգամավորը Դաշնային կառավարությանը կոչ է արել ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ…
Դիտել

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման…
Դիտել

Արգելվում է ՌԴ-ից 10.000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share