Հակառակորդը խախտել է հրադադարը

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սիրիայում իսրայելական գնդակոծության հետևանքով վիրավորվել են զինվորականներ

Հաջորդը

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման․ ԱՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Թալիբները գնդակոծել են Աֆղանստանի Բաղլան նահանգի կենտրոնը

Կառավարական ուժերի և արմատական «Թալիբան» շարժման զինյալների միջև մարտերը սկսվել են լույս երկուշաբթի գիշերը` Աֆղանստանի հյուսիս-արրեւելքում գտնվող Բաղլան…
Դիտել

Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Վերջին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share