Հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել.ՊՆ

Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օգոստոսի 15-ի դրությամբ կատարվել է 220236 պատվաստում

Հաջորդը

ԱՄՆ պետքարտուղարության և պաշտպանության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը Աֆղանստանի վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Զասը հույս ունի, որ Հայաստանի վերաբերյալ ՀԱՊԿ փաստաթուղթը կստորագրվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեռ հույս ունի, որ Հայաստանին օգնություն տրամադրելու՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը դեռ կստորագրվի։…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 536 նոր դեպք

Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216064 դեպք, որոնցից 198135-ն` առողջացած, 4108-ը` մահվան ելքով:…
Դիտել

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու հերթական դեպք (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share