Հակոբ Արշակյանը հրաժարական է տալիս

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում գրառում է կատարել․

«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։

Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի ու քննադատության խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։ Շնորհակալություն եմ հայտնում նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով ու սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության համար։ Աշխատանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունն առաջին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց այդ պատճառով էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ, և նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության և հասարակության առաջնահերթ շահերով։ Մեր եղբայրներից շատերն ընկան մարտում, գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի և ընտանիքների առաջ, նրանց սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք շատ սիրուն երկիր ունենք, որտեղ ապրում են ուժեղ և լավ մարդիկ, իրար մի բաժանեք ու դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվտանգ ու զարգացած երկիր՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։ Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»,- գրել է Հակոբ Արշակյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախատեսված են Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումներ․ Մարիա Զախարովա

Հաջորդը

Մահացել է հայազգի ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը

Առնչվող նյութեր
Դիտել

Վահրամ Դումանյանը և Կարո Փայլանն անդրադարձել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտի խնդիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Վահրամ…
Դիտել

Տեղահանված կամ բնակտարածք կորցրած արցախցիների դրամական աջակցության հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային…
Դիտել

Քննարկվել են ՀՀ Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած…
Դիտել

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի հնչեցրած պատրաստակամությունը

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային աճող լարվածության ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share