Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

«Միայն ոգով արի ու ազատատենչ ժողովուրդներն են հաղթանակով խաղաղություն պարտադրում ռազմատենչ ու վայրագ ցեղերին:

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով տարիներ առաջ ասել եմ և այսօր էլ նույնքան համոզված եմ՝ մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու:

Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը: Լինենք արժանի բոլոր ժամանակներում կենաց-մահու պայքարը օտարի լծի տակ ապրելուն գերադասած և այդ պայքարում հաղթանակներ կռած մեր հերոսների հիշատակին, նաև արժանին մատուցենք այսօր հայրենիքի պաշտպանության և ազգային արժեքների պահպանության դիրքերում ամուր կանգնած մերօրյա հերոսներին:

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ»,- նշված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը. ՀՀ ԱԺ նախագահ

Հաջորդը

Համոզված եմ, որ մենք կկերտենք մեր հաղթական ապագան. Արցախի ԱԺ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Ես չեմ կարող հայտնել իմ գտնվելու վայրը անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտակ Բեգլարյան

«Քանի որ շատերն են հարցնում, թույլ տվեք նշել, որ ես ազատ, անվտանգ եմ: Թեև ես շարունակում եմ ստանալ…
Դիտել

Նարկոզը տվել են ու վեց տարի մեզ փրթում են ռուսները․ Սասուն Միքայելյան

44-օրյա պատերազմից հետո ԵԿՄ-ն Հայաստանի սահմաններն է պահում. այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share