Հաճելի չի էկոնոմիկայի նախարարի հետ էս կարգի զրույց ունենալ. Խաչատուր Սուքիասյանը՝ Քերոբյանին

«Շատ պաշտոնյաներ են գալիս, թվեր են ասում, ժամկետներ են ասում, կազմակերպությունների անուններ են տալիս, Ձեզ հետ խոսում եմ, ինչ ասում ենք՝ ասում եք՝ էդ արեցինք, էդ գնում ենք, պայմանավորվել ենք։ Ոչ թիվ, ոչ ժամկետ, ոչ ծավալ։ Ինձ համար հաճելի չի էկոնոմիկայի նախարարի հետ էս կարգի զրույց ունենալ»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2023թ. բյուջեի քննարկումների ժամանակ դիմելով Վահան Քերոբյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել քննադատության համար, հավելելով, որ իր ողջ զեկույցը կառուցված է եղել թվերի հիման վրա. «ՀՀ-ում 14.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշն աճել է 63 տոկոսով, ԵԱՏՄ-ի հետ՝ 70-ից ավելի տոկոսով, դրանք թվեր չե՞ն։ Կարող եմ անվերջ թվեր ասել»։

Խաչատուր Սուքիասյանն էլ հակադարձել է, որ 14.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը հայտնի դեպքերի արդյունքում է եղել. «Մի վերցրեք ձեզ վրա։ Դա բիզնեսն է տանջվում, աշխատում, չարչարվում, ասում եք՝ այսինչ բանը եղավ։ Ես ձեզ հարցեր եմ տալիս, այլ պատասխաններ եմ ստանում»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է կա՛մ այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով, կա՛մ հեռանան երրորդ երկիր. Մարուքյան

Հաջորդը

ԱՊՀ-ի Անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն միջուկային անվտանգությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի գերիների հերթական խումբը. Արարատ Միրզոյան

Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիների հերթական խումբը, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Այս մասին…
Դիտել

Երեւանում սկսել է գործել շարժական պատվաստումային խումբ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է…
Դիտել

Սկսվել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը. ՏԱՍՍ

ՀԱՊԿ զորախմբի ռուս խաղաղապահների առաջին ստորաբաժանումներն այսօր լքել են Ղազախստանը և ՌԴ օդատիեզերական ուժերի օդանավերով մեկնել են Ռուսաստան։…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի իրավիճակին

РИА Новости-ն տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգոություն է հայտնել ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած վերջին զինված միջադեպերի կապակցությամբ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share