Համագործակցության հուշագիր՝ Երեխաների առողջության հիմնադրամի և Արյունաբանական կենտրոնի միջև

«Առողջության պահպանման իրավունքը երեխաների հիմնարար իրավունքն է, և մենք պարտավոր ենք ապահովել նրանց առողջ մեծանալու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հավասարապես բուժում ստանալու իրավունքը»,- Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում` շնորհավորելով բոլոր երեխաներին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` արյունաբանական կենտրոնում բացվելու է «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան»:

Մանկական քաղցկեղը կանխարգելելու համար այս կլինիկայում հետազոտվելու են քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաները: Այսպես հնարավոր է լինելու կանխարգելել կամ վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը:

Կլինիկայում հետազոտվելու են նաև արդեն բուժված երեխաները` հիվանդության կրկնվելը կամ արտահայտումները կանխելու նպատակով: Հայաստանի երեխաների առողջության հիմանադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարևորելով մեր երկրում մանակական հիվնադությունների վաղ փուլում հայտնաբերումը` նշել է.

«Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք ֆինանսավորել նման կարևոր կենտրոնի ստեղծումը, որը կնպաստի երեխաների շրջանում քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, արդյունավետ բուժմանը, արդյունքում՝ քաղցկեղի տարածվածության ու մահացության նվազեցմանը Հայաստանում և Արցախում»:

Նման գաղափարի կյանքի կոչմանն աջակցել են նաև Կարինա Պետրոսյանի ծնողներն, ում ոսկրածուծի փոխպատվաստման համար հավաքած ամբողջ գումարը փոխանցել են կենտրոնի բացմանը` ժամանակին ախտորոշելու և կյանքեր փրկելու հնարավորության համար:

Արյունաբանական կենտրոնում առողջապահության նախարարը շրջել է արյան բանկի նոր շենքի կառուցման շինհրապարակում, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոլդովայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հնգակողմ հանդիպումը

Հաջորդը

Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ է հրապարակել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share