Համաշխարհային ջազը հայկական երանգով

Ջազի միջազգային օրը Երևանում ամփոփվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպված բացօթյա համերգով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Ջազային երեկոյի բեմում էին հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Կարեն Գևորգյան կվարտետը, Ռաֆայել Պետրոսյան կվինտետը, Դավիթ Գյոդակյան բենդը, Լևոն Մալխասյան բենդը, Վահագն Հայրապետյան տրիոն, Տոնի Կարապետյանը, Freeman jazz band-ը, New quintet band-ը, ինչպես նաև Հայաստանի պետական ջազային նվագախումբը: Ջազի միջազգային օրվա գլխավոր միջոցառման հատուկ հյուրերն էին աշխարհահռչակ ջազային երաժիշտներ՝ Անդրե Մանուկյանը (Ֆրանսիա) և Չայնա Մոսեսը (ԱՄՆ):

Երևանի քաղաքապետարանի ու Ջազի հայկական ասոցացիայի նախաձեռնությամբ կազմակերված համերգին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետը:

Ողջույնի իր խոսքում Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջազային երաժիշտ Չայնա Մոսեսին՝ Երևան այցի համար և ընդգծել, որ համայնքը վերականգնելով ավանդույթները պետք է ակտիվացնի քաղաքի մշակութային կյանքն ու հանդես գա տարբեր նախաձեռնություններով:

Երեկոյի ընթացում երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ

Հաջորդը

Մեքենայում հայտնաբերվել է երկու գնդացիր

Առնչվող նյութեր
Դիտել

Երասխում վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն անցել են բարեհաջող. ՀՀ ԱՆ

Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են:  Ինչպես հայտնում…
Դիտել

Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն…
Դիտել

ՃՏՊ-ից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. թարմացված

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը…
Դիտել

ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում խաղաղ բնակչի ուղղությամբ կրակելու մեջ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչի ուղղությամբ կրակելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share