Համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում է սպասում. ԵԱՏՄ նիստում Ղրղզստանի վարչապետը մի շարք առաջարկներ է արել

Համաշխարհային տնտեսության աճի տեմպի կտրուկ անկում և ռեցեսիա է սպասվում հետագա տարիներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանն այս մասին ասաց Եվրասիական տնտեսական միությունում նախագահող, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

«Պետք է նշել, որ աշխարհում տնտեսական զարգացման կանխատեսումներն այնքան էլ մխիթարող չեն։ Սպասվում է տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում և համաշխարհային տնտեսության ռեցեսիա՝ հետագա տարիներին», – հայտարարել է Ժապարովը։

Ղրղզստանի վարչապետը բարձր մակարդակի աշխատանքային խմբին առաջարկել է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարձրացման համար անցկացնել տնտեսական կոնյուկտուրայի մոնիթորինգ՝ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում, և անհրաժեշտության դեպքում առաջարկել միջոցառումների հակաճգնաժամային փաթեթ:

Ժապարովը հավելել է, որ տնտեսական կայունությունն ապահովելու համար ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են ԵԱՏՄ մարմինների 55 որոշումները և ընդունել միջոցառումների 3 փաթեթ: Նա տեղեկացրել է, որ ընդունված որոշումների հիման վրա ժամանակավոր հիմունքներով զրոյացվել են 1310 ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը։

«Իսկ դրանք պարենային և հումքային խմբի ապրանքներ են ՝ սննդամթերքի արտադրության համար, թեթեւ արդյունաբերության, դեղագործական արտադրանք, մեքենաշինություն եւ այլ ապրանքներ։ Բիզնեսին աջակցելու նպատակով մեղմացվել են Միության մի շարք տեխնիկական կանոնակարգերի պահանջները», – ասել է Ժապարովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

Հաջորդը

Գործընկերություն՝ Սյունիքի մարզի և Օվերնյ Ռոն Ալպի միջև

Առնչվող նյութեր
Դիտել

Երեւանում քամուց վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ

Արտակարգ իրավիճակների նախարարւթյունը հայտնում է, որ հուլիսի 24-ին, ժամը 19։52-ից 21։33-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել,…
Դիտել

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ձեռնարկած բազմաթիվ քայլերն՝ ուղղված  տարաձայնությունների հարթմանը: Այս մասին նշել է ԵՄ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որի ընթացքում Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share