Համընկնումները պատահական ե՞ն

Արևմուտքի միջնորդությամբ ակտիվ բանակցային փուլ է ընթանում։ Ռուսաստանը, որը միշտ խանդով է ընդունել տարածաշրջանում արևմուտքի ցանկացած քայլ՝ բնականաբար այս անգամ նույնպես չէր կարող ուշադրություն չդարձնել և չջղաձգվել։

Վերջին երկու օրերին տեղի ունեցան բավական ուշագրավ իրադարձություններ, որոնք թեպետ միմյանց հետ ուղիղ կապ չունեն, սակայն ժամանակագրության առումով սինքրոնացված էին, և սա այն դեպքն է, երբ կարելի է վերապահումով ասել, թե իբր բոլոր համընկնումները պատահական են։

Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, երբ հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի առումով առաջընթաց կա՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Երևանն ավելի կայուն իրավիճակ կունենար, եթե ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվեր հայ-ադրբեջանական սահմանին։ Հետո եղավ Իտալիայում մոտ 3 տոննա «Կոկաին» տեսակի թմրանյութի առգրավման պատմությունը, որն անչափ հետաքրքիր ուրվագիծ ուներ։ Թմրամիջոցը հայտնաբերվել էր Հայաստան տեղափոխվող բանանի արկղերում։ Ինչն է ուշագրավ՝ Հայաստանում բանանային «մաֆիան» տարիներ շարունակ կապված է եղել նախկին իշխանությունների հետ մտերմիկ կապ ունեցող և արևմտյան կիսագնդի օֆշորներում հայտնի օդիոզ գործչի՝ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավորի հետ։ Իհարկե, ճիշտ չի լինի կոկաինի պատմությունն այս փուլում կապել ժամանակին բանանի ներմուծման մենաշնորհային դիրքը գրեթե կյանքի գնով պաշտպանող այդ անձի հետ, սակայն, ինչպես ասում են՝ ոչինիչ հենց այնպես չի լինում։ Կարևոր է նաև, թե ում կամ որ երկրի համար էր նախատեսված 3 տոննա կոկաինը։ Գուցե՞ այն երկրի, որն այսօր բոլոր կողմերից մեկուսացված է աշխարհից և Հայաստանն է այն փոքրիկ օդանցքը, որտեղից հնարավոր է ոչ միայն «օդ» այլև կոկաին «շնչել»։ Եվ գուցե կոկաինի օդանցքը Հայաստանի նախաձեռնությա՞մբ է փակվել․․․

Ուշագրավ իրադարձություններն այսքանով չսահմանափակվեցին։ Հետո եղավ վարչապետի որդու առևանգման պատմությունը։ Եվ այս հետաքրքիր իրադարձություններին հետևեց Հայաստանի հակաիշխանական ճամբարի «փաստաբանական կանտորայի» աշխուժացումը։ «Կանտորային» վերապահված է հետաքրքիր գործառույթ՝ այս բոլոր իրադարձությունների սլաքներն ուղղել իշխանության դեմ, ձեռքի հետ էլ պաշտպանել ջղաձգվողների շահերը։

Առջևում նոր բանակցություններ են սպասվում։ Հայաստանն այս փուլում՝ կարելի է ասել չափացանց վտանգավոր ճանապարհ է անցնում, ճանապարհ որը գրեթե բոլոր կողմերից թիրախավորված է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում

Հաջորդը

Արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր գրասենյակ է բացել Տավուշի մարզկենտրոն Իջևանում։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության «X»-ի էջում…
Դիտել

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, նշել՝ սա վերջին…
Դիտել

Արցախի իշխանություններն ընդունում են խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share