Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը. նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական և գործակցային կապեր։

Ժողովրդավարության ուղղությամբ վերջին շրջանում Հայաստանի արձանա­գրած առաջընթացը և ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու վճռականությունը փոխգործակցության նոր հեռանկարներ են բացում մեր երկրների համար։

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը և ողջունում Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի «Աջակցելով հայկական ժողովրդավարությանը» զեկույցի հրապարակումը։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կխորացնենք երկկողմ համագործակցությունը»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը փակ գաղտնի քվեարկությամբ որոշում է Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնանկության հարցը

Հաջորդը

ԱԺ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց պաշտոններից

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման

ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում մարտի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, նվիրված UNIFIL…
Դիտել

Մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share