Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց․Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային տրանպորտային ենթակառուցվածքների բացման թեմային։ Նա նշեց, որ Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում` վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման։

«Ի հեճուկս այն բանի, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ոչ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ։ Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց։ Եվ վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլև գտնվում է մեր կառավարության առաջանահերթությունների շարքում։

Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիները պետք է բացվեն։ Եվ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա, այդ թվում, դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում, դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։

Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն, զորօրինակ՝ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան մաքսային, սահմանային և այլ տեսակի հսկողություններով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ժամը 08։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել.ՊՆ

Հաջորդը

ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից

Առնչվող նյութեր
Դիտել

Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում. ՄԻՊ-ը՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը,…
Դիտել

Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է.ՊՆ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share