Հայաստանը պատրաստակամ է Օմանի հետ զարգացնել փոխգործակցությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարները ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Օմանի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության զարգացման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա մեծ ներուժի գործարկմամբ հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները և դրանք բարձրացնել որակապես նոր մակարդակի։

Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ Ալբուսաիդին իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությունը և միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի կետի գործունեությունը

Հաջորդը

Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյանը՝ Մակրոնին

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի…
Դիտել

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կողմի հրավերից

Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններն այսօր՝ օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց: 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո…
Դիտել

Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share