Հայաստանը Տոկիոյի օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է կապանցի  եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Աղասյանը Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք և նվաճել օլիմպիական արտոնագիր: Նշենք ,որ այդ արդյունքը երկու սմ –ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը:

Այսպիսով  Ճապոնիայում անցկացվելիք  ամառային 32 –րդ  օլիմպիական խաղերին մասնակցող  Հայաստանի  մարզիկների թիվը հավասարվեց 17 –ի:

Ավելի վաղը ՀԱՕԿ-ը տեղեկացրել էր, որ ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական  խաղերում Հայաստանի երկու լողորդների  մասնակցության մասին:

Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ 100 մետր ազատ լողաճերում:

Օլիմպիական ուղեգրեր նվաճած հայ մարզիկները․

Հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան / 60 կգ/, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Կարապետ Չալյան / 77 կգ /, Արթուր Ալեքսանյան / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան  / 57 կգ / Վազգեն Թևանյան / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան / 52 կգ / , Հովհաննես Բաչկով / 63կգ / Արման  Դարչինյան / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ  Իզաբելա Յայլյան  / 59 կգ /, Սիմոն Մարտիրոսյան / 109կգ / , ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան / 73 կգ/, լողորդներ Արթուր Բարսեղյան,Վարսենիկ Մանուչարյան եւ եռացատկորդ Լևոն Աղասյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Հայաստան» դաշինքը պահանջում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել

Հաջորդը

Հայտնաբերվել է 11 մլն դոլար արժեքով թմրանյութ

Առնչվող նյութեր
Դիտել

Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային հարց է․Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե արդյոք…
Դիտել

Իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները. «Պատիվ ունեմ» դաշինք

Ընտրությունների վերաբերյալ «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։ Ավա՜ղ, ինչպես…
Դիտել

Երևանի որոշ վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Փոշու պարունակությունը գերազանցել է…
Դիտել

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար, Պատրոն Դավո…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share