«Հայաստանից հեռանում եմ ջերմ հիշողություններով և տպավորություններով»․ Թրեյսի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կառավարության և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Թրեյսիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը մշտապես սպասված հյուր կլինի մեր երկրում:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի, ինչպես նաև իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից ջերմ հիշողություններով և տպավորություններով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արդեն 9 ժամ է, ինչ խաղաղ բնակիչները հայտնվել են մեկուսացման մեջ

Հաջորդը

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի. ԱՀ ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության…
Դիտել

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հղի է լուրջ ապակայունացմամբ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտարարել է, որ  իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share