Հայաստանի ազգային ավիաընկերությունը կկոչվի «Fly Arna» («Ֆլայ Արնա»)

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունը, այսօր հայտարարեցին, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կանվանվի «Fly Arna» («Ֆլայ Արնա»):

Տարածած հաղորդագրության համաձայն՝ անունն ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից, 2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից:

Բոլոր առաջարկների համապարփակ քննարկումներից հետո որպես ավիաընկերության անուն ընտրվել է «Fly Arna»-ն։ «Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը:

Մրցույթը նպատակ ուներ հնարավորություն տալու Հայաստանի քաղաքացիներին մասնակցելու երկրի նոր ազգային ավիաընկերության անվանակոչմանը` արտացոլելով ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի հանձնառությունը` նպաստելու շահագրգիռ կողմերի հնարավորինս ընդգրկուն ներգրավմանը:

Ավելի քան 800 մասնակից ԱՆԻՖ-ի սոցիալական ցանցերում և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով առաջարկել է 500 անուն նոր ավիաընկերության համար:

«Շնորհակալ եմ բոլորին մրցույթին ակտիվ մասնակցության համար. դա և՛ ոգեշնչող է, և, կարծում եմ, արտացոլում է ավիաընկերության հաջողության բոլորիս ընդհանուր տեսլականը և ձգտումը» – նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: «Չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, մենք վստահ ենք, որ Fly Arna-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կբերի մեր պետությանը և ժողովրդին»:

Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին այս առիթով ասել է.

«Նոր անունը, մեր համոզմամբ, արտացոլում է Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք՝ ընդգծելով մեր համատեղ ձեռնարկության՝ հանրային շահի առաջնահերթության հանձնառությունը»:

Fly Arna-ն Հայաստանի ավիացիայի համար նոր դարաշրջանի սկիզբ կարող է հանդիսանալ՝ զգալի արժեք ստեղծելով տնտեսության համար և խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության և հարակից բիզնես ոլորտները:

Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի Ավիաընկերության շահագործման վկայագրի ստացման համար: Մանրամասները՝ գործարկման ամսաթվի, ուղղությունների մասին կհայտարարվի առաջիկայում:

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները ազգային ատելության շարժառիթով խոշտանգել են Մաճկալաշեն համայնքի բնակչին

Հաջորդը

Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց է բացվել

Առնչվող նյութեր
Դիտել

Կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար,…
Դիտել

Քաղհասարակության նամակը Ընդերքի մասին վիճահարույց օրինագծի վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ Տարածքային կառավարման,…
Դիտել

Հուլիսի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 222 607 է.ԱՆ

ՀՀ-ում պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 18-ի դրությամբ` պատվաստումների ընդհանուր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share