Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է․ Իրանի դեսպանն այցելել է Սյունիք

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  դեսպանն այս մասին ընդգծեց Սյունիքի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

Դեսպանը նախ ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով:

«Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,-ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև գործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Հաջորդը

Արցախում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ

Առնչվող նյութեր
Դիտել

Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան…
Դիտել

Կարևոր է, որ քաղաքացիներն ըմբռնումով մոտենան ստեղծված իրավիճակին․ Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսիյանն ապրիլի 25-ին հրավիրել է խորհրդակցություն՝ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share