Հայաստանի ավիացիոն շուկան մեծ ներուժ ունի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ Գնել Սանոսյանն ընդունել է Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվիե Յանկովեցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանի միջազգային օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդեին։

Հանդիպման ժամանակ քննարկվել է հայկական ավիացիոն շուկայի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Նախարարը նշել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ պոտենցիալ ունի, և որ միանշանակորեն պետք է ընդլայնել թե՛ օդանավակայանի հնարավորությունները և թե՛ դեպի օդանավակայան տանող ենթակառուցվածքները։

Օլիվիե Յանկովեցին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ ներուժ ունի, աճող շուկա է․ «Ավիացիոն ոլորտում Հայաստանը կարող ենք համարել հնարավորությունների երկիր»,- ասել է նա։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հաջորդը

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

Առնչվող նյութեր
Դիտել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում

Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…
Դիտել

Գեղարքունիքի մարզում գնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին. կովերը սատկել են, գնացքը՝ վնասվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։ Ինչպես հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share