Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումն առայժմ նշանակված չէ․ Նիկոլ Փաշինյան

Բավական երկար գործընթաց է սպասվում, և պետք չէ ունենալ չափազանցված սպասումներ մեկ-երկու հանդիպումից որևէ կոնկրետ արդյունք արձանագրելու հարցում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առցանց ասուլիսի ժամանակ։

«Թուրքիայի և Ադրբեջանի հետ քննարկումներում ու բանակցություններում չպետք է արտահայտել չհիմնավորված լավատեսություն, քանի որ այդ լավատեսության հիմքը չկա, սակայն կողմերն արտահայտում են ցանկություն՝ քննարկելու, խոսելու, փորձելու լավատեսության համար հիմք ստեղծել։ Մենք պատրաստ ենք գնալ այդ ուղղությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների՝  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումն առայժմ նշանակված չէ։ Վարչապետը սակայն հուսով է, որ հնարավորինս արագ այդ հանդիպումը կնշանակվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով բավական երկար գործընթաց է սպասվում, և պետք չէ ունենալ չափազանցված սպասումներ մեկ-երկու հանդիպումից որևէ կոնկրետ արդյունք արձանագրելու հարցում։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ Թուրքիայի հետ քննարկումներում շատ կարևոր է, որ բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ։ 

«Սա էական գործոն է, և ես կարծում եմ, որ պարոն Ռուբինյանի թե կրթությունը, թե անցած քաղաքական ճանապարհը, թե արդեն անցած բավական ծանր փորձառությունը կարևոր են․ ես նկատի ունեմ, որ հիմա շատ դժվար է մեր թիմի որևէ անդամի ասել փորձառություն չունեցող, որովհետև մենք վերջին երեք կամ թեկուզ մեկ տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որը, գուցե, տասնամյակների փորձություն է։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է բանագնացին աջակցող խմբի ձևավորման ուղղությամբ։ Բանագնացի գործը կարևոր, ծավալուն աշխատանք է, որը թիմային ներգրավվածություն է պահանջում։ Ամբողջ պրոցեսը լինելու է թիմային աշխատանքով։ Ռուբինյանը գլխավոր բանակցողն է, բայց դա չի նշանակում, որ մեր նախորդ փորձառությունից այս ամենը կտրված է լինելու»,-ասաց վարչապետ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը համաձայն չէ տարբեր շրջանակների կողմից հնչեցվող կարծիքներին, որ բանակցությունների գնալով Հայաստանը համաձայնել է Թուրքիայի նախապայմաններին՝ «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ։ 

«Հայաստանը միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու։ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, եթե հարցը դնենք կոմունիկացիաների տրամաբանության մեջ, մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու, ձևավորելու օրակարգը, և եթե Թուրքիայի հետ հարաբերություններում պարզվի, որ հնարավոր բացվող, ստեղծվող կոմունիկացիաներն ավելի ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է լինելու, օրինակ՝ սահմանի և հայ-թուրքական երկաթուղու բացումը։ Խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, որը մենք դրական ենք գնահատում, ողջունում ենք և հույս ունենք, որ փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Այսինքն՝ մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ և զգայունություններ։ Հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել։ Իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ ՀՀ կառավարությունն, ըստ վարչապետի, իր դիրքորոշումը հստակ ձևակերպել է։

Պատասխանելով՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին, Փաշինյանը նշեց, որ Էրդողանի հետ հանդիպման գաղափար, պայմանավորվածություն չկա։ 

«Եթե Ռուբինյանի բանակցային գործընթացը թուրք գործընկերոջ հետ հաջող ընթանա, և պրոցեսը հասունանա մինչև այդ կետը, բնականաբար պետք է դրան հաջորդեն նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումներ»,-նշեց ՀՀ վարչապետը։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սա ոչ լեգիտիմ մեղադրանք է․Փաշինյանը հողերը հանձնելու մեղադրանքի մասին

Հաջորդը

Հրաչյա Սարգսյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետի աշխատակազմից, հայտնում են, որ…
Դիտել

Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share