Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները քննարկել են գործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Բաթում քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ և զորակցություն հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին, որ չնայած այդ արտակարգ իրավիճակին՝ չի չեղարկել իր այցը Հայաստան:

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին զորակցության խոսքերի համար:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:

Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմական այց Հայաստան

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի «Արարատ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Երևանի «Արարատ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի»…
Դիտել

ԵՊՀ և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է գործակցության համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների…
Դիտել

ՀՀ ԱԺ խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորություները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով նախատեսում է դիմել Սահմանադրական դատարան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային…
Դիտել

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share