Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա։

«Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Եվ եթե նման հարց չկա, իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր անդրադարձավ նաեւ անդրադարձավ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վավերացված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին»։ Գրիգորյանը պարզաբաեց, թե ինչու այդ հռչակագրի վերաբերյալ Հայաստանից պաշտոնական արձագանք չի եղել:

«Դուք գիտեք, որ մեր պարբերաբար մեր շուրջն ստեղծված անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված քայլեր ենք կատարում։ Այդ քայլերի մի մասը կարող են լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային։ Բայց ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեղծված իրավիճակին»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատել Արման Թաթոյանի հետ գործակցությունը

Հաջորդը

Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է. ԱԽ քարտուղար

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում…
Դիտել

Կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հունիսի 27-ի սադրանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի…
Դիտել

Փոփոխություն զինծառայության մասին օրենքում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։ Ազգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share