Հայաստանն ակնկալում է, որ ՌԴ-ն կապահովի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Մարուքյան

Հայաստանը ակնկալում է, որ  Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական գնահատական կտա Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող գործընթացներին և կապահովի անարգել շարժը Լաչինի միջանցքով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերից կա տեղեկատվություն, որ բանակցություններ են ընթանում: Հույս ունեմ, որ այդ բանակցությունները արդյունք կտան, և միջանցքը կբացվի, որովհետև դրա այլընտրանքը էթնիկ զտման և այլ ցեղասպանական քաղաքականության իրագործումն է, որը որևէ պարագայում չպետք է թուլ տալ»,- ընդգծեց Մարուքյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԼՂ-ում 30 հազար երեխայի ճակատագիր վտանգված է. Հենրիխ Մխիթարյան

Հաջորդը

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունն ու անվտանգությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը հայտարարել է, որ դիտարկում է սկսել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում

Ադրբեջանի էկոնոմիկայի և Բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ հաղորդելով այն մասին, որ Ադրբեջանը դիտարկում…
Դիտել

Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է 2022 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ճանաչել է 2022 թվականի…
Դիտել

Երասխում բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի մոտ բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։ Հիշեցնենք, երեկ կրկին ադրբեջանական ԶՈՒ-ն կրակոցներ էր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share