Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում գործակցությունը

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի վեցին, Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին:

Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին:

Կարեն Անդրեասյանը Մարտա Կարտաբիայի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ։ Այդ համատեքստում, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի ներդրման համար, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հիշեցնենք, որ Ծրագրի հիմնական դոնոր պետությունը Իտալիայի Հանրապետությունն է:

Հայաստանի արդարադատության նախարարը Մարտա Կարտաբիային Հայաստան այցելելու հրավեր է արել։

Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցության խորացմանը նպաստող հուշագրի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Իտալիայի արդարադության ինստիտուտի նախագահ Ջորջիո Լատանցին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ-ը Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների ապացույցներ

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման…
Դիտել

Երեւանում անցկացվում են Եվրոպայի պատանեկան և երիտասարդական օնլայն հիբրիդ առաջնությունները

Հոկտեմբերի 15-21-ը Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվում են Եվրոպայի պատանեկան և երիտասարդական օնլայն հիբրիդ առաջնությունները։ Հայաստանից…
Դիտել

Վարչապետը հյուրընկալել է մարմնամարզության Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին և բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է մարմնամարզության Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, ինչպես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share