Հայաստանում բացվել է մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան

Առողջապահության նախարարության պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կայացել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկայի բացման արարողությունը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մանկական պալիատիվ բժշկական օգնությունը կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների տրամադրումն է շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը: Կլինիկան ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետները

վերապատրաստված բժիշկներ, հոգեբաններ, բուժքույրեր: Բաժանմունքը նախատեսված է 5 մահճակալի համար:

Բացման խոսքում Անահիտ Ավանեսյանը նշել է, որ չնայած ամեն բան արվում է երեխաների առողջ մանկությունն ապահովելու համար, լինում են բացառիկ դեպքեր, երբ բժիշկներն անգամ անզոր են, իսկ նման դեպքերում կարևոր է, որ երեխաները լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ, առանց ցավի, ընտանեկան միջավայրում:

«Շատ հուզիչ առիթ է: Նման կլինիկայի առկայությունը կարևոր է: Ակնհայտ է այն հոգին ու սերը, որ ներդրվել է բաժանմունքը ստեղծելիս, որպեսզի երեխաները մի պահ կտրվեն իրենց հիվանդությունից և շարունակեն խաղալ, սեր ու հոգատարություն զգալ»,-ասել է առողջապահության նախարարը:

Անահիտ Ավանեսյանն Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, Տավուշի թեմի առաջնորդ, «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ շրջել է պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքում, ծանոթացել երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին:

Միջոցառման վերջում ներկաները նշել են, թեև նման բաժանմունք ունենալը կարևոր է, այնուամենայնիվ, հույս ունեն` երեխաների համար նախատեսված մահճակալներն ազատ կմնան:

Կլինիկայի կառուցումը նախաձեռնել և ֆինանսավորել է «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան է բերվել կոկաին տեսակի թմրամիջոցի խմբաքանակ (տեսանյութ)

Հաջորդը

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործով եւս 7 անձի գործ ուղարկվել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է առանձնապես չխանգարենք, որ մինչև քոք մաշեն. Նիկոլ Փաշինյան

Ընդդիմության ակցիաների քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի իմաստը հանրության համար անհարմարություն ստեղծելն է` թերևս վրեժ լուծելով…
Դիտել

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1453 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 444-ի: «Արմենպրես»-ի…
Դիտել

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը փակ գաղտնի քվեարկությամբ որոշում է Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնանկության հարցը

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը փակ գաղտնի քվեարկությամբ որոշում է Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնանկության հարցը։ Հաշվիչ…
Դիտել

Հայոց Եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին զորավիգ լինելու հայրենիքին

Մայր Աթոռի հայտարարությունը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share