Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական պատասխան ենք ակնկալում. Ալիեւ

Ադրբեջանում հուսով են, որ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների կգնա։ Բաքվում Ավստրիայի, Լիտվայի եւ Ռումինիայի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այս մասին տեղեկացնում է Moscow-baku.ru-ն։

«Հայաստանի կառավարությունն անտեսում է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ մեր ցանկացած հայտարարություն։ Սակայն, չի բացառվում, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին։ Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական պատասխան ենք ակնկալում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահ հերթական անգամ հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտությունն արդեն լուծված է և բանակցությունների անհրաժեշտություն չկա։

«Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը պարզապես հրադադարի մասին համաձայնագիր չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ միջազգային քաղաքական գործիչներ։ Յուրաքանչյուրը, ով կծանոթանա այդ փաստաթղթին, կտեսնի, որ խոսքը ոչ միայն հրադադարի, այլև շատ այլ հարցերի մասին է։ Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին»,- նշել Ալիևը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները.Հայկ Մարության

Հաջորդը

Գյումրիում աղիքային վարակով 43 անձ է հոսպիտալացվել

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը: Պաշտոնական արարողությունից հետո,…
Դիտել

Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եռամսյա հավաքների անցկացումից։ Փոխարենը, ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավաքները դառնում են…
Դիտել

ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Ըստ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share