Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենսդրական փաթեթին, որը թույլ է տալիս ՀՀ-ում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը։ Արտադրական կանեփի արտադրության, վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի գյուղատնտեսական հողերի շուրջ 1/3-ը գտնվում է անմշակ վիճակում, և Հայաստանում թույլատրելով կանեփի արտադրությունը միաժամանակ փորձ է արվում զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը, օգտագործել տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր ռեսուրսները։

 «Հողերի մշակումը ոչ միայն լայն իմաստով կխթանի գյուղատնտեսության ոլորտը և նոր շունչ կհաղորդի երկրի տնտեսությանը, այլ նաև էական նշանակություն կունենա առանձին շրջանակի անձանց կենսապայմանները բարելավելու համար։ Մասնավորապես, կանեփի արտադրությունը՝ որպես բիզնեսի նոր ենթաճյուղ զարգացնելով, կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր այնպիսի վայրերում, որտեղ մշտապես առկա է տեղի բնակչությանն աշխատանքով (եկամտով) ապահովելու խնդիր»,-օրենքի հիմնավորումներում նշում է կառավարությունը։

Լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Այն անձինք ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիայի։

Կառավարությունը նշել է նաև, որ արդյունաբերական կանեփը եղել է մանրաթելերի և յուղի արտադրության աղբյուր, որն օգտագործվում է՝ արտադրական և սպառողական բազմազան ապրանքատեսակների արտադրության համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպ, 882-ը՝ առողջացել են

Հաջորդը

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում․ Արմեն Գրիգորյան

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների զբոսաշրջային հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝…
Դիտել

Արձանագրված են Կապանում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների հետ կապված ահազանգեր. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ահազանգերի կապակցությամբ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share