Հայաստանում կկառուցվի 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։

Կառավարության աջակցության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։

Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի կապակցությամբ ներդրողի կողմից պայմանագրի շրջանակներում ներկայացվել են երաշխիքներ: ️

Համաձայնագրով սահմանվել են ծրագրի իրականացման ամբողջական պայմանները և կառուցվածքը:

Մասդար ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթողն էր ճանաչվել այս տարվա հուլիսին, ներկայացրել է 0,0290 ԱՄՆ դոլար սակագին մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակներում կառուցվելիք արևային կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում։

Այսօր տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին, ՀՀ-ում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային Բանկի գրասենյակների ներկայացուցիչներ։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր խոսքում ընդգծել է, որ վերականգնվող էներգիայի ծավալի աստիճանական ավելացումը մեր էներգետիկ համակարգում ՀՀ կառավարության կարեւոր թիրախներից մեկն է։

«Մասդարի հետ այս համագործակցությունը ոչ միայն այդ, այլեւ Հայաստանի ներդրումային պոտենցիալի ընդլայնման ուղղությամբ կարեւոր քայլ է։ Այդ տեսանկյունից նշանակալի է Մասդար ընկերության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ Այգ -1 արևային կայանի կառուցումը: Ակնկալում ենք, որ այս փաստաթղթի ստորագրմամբ համատեղ երկարատ աշխատանքի սկիզբ կդրվի և նոր ծրագրեր կիրականացվեն»,-ասել է նախարարը։

Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին ասել է.

«Այս համաձայնագիրը կարևոր իրադարձություն է Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման ճանապարհին, և այս նախագծի զարգացումը կաջակցի երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ, և մենք անհամբեր սպասում ենք ԱՆԻՖ-ի հետ այս ոլորտում հետագա հնարավորությունների շուրջ աշխատելու ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք ներդնել այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել որպես վերականգնվող էներգիայի նախագծերի համաշխարհային առաջատար՝ աջակցելով Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»:

ԱՆԻՖ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ Մասդարը Հայաստանի էներգամատակարգի աստիճանական դեկարբոնիզացիայի ճանապարհին կարեւոր գործընկեր է: ««ԱՅԳ-1»-ը հավակնոտ քայլ է այս նպատակի իրագործման ուղղությամբ, և Մասդարի փորձն ու կարողությունները ոլորտում՝ ծրագրի հաջողության գրավականն են: «ԱՅԳ 1»-ը դառնալու է առավել տեսանելի ներդրումային ծրագրերից մեկը, որից շահելու են պետությունը, քաղաքացիները եւ ներդրողը՝ միաժամանակ ներդնելով ոլորտում կայունության ամենաբարձր չափանիշները»,-ասել է նա:

Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին իր հերթին նշել է, որ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև կայուն համագործակցության ամրապնդմանը։ Դեսպանը հույս է հայտնել, որ այս խոշորագույն ծրագրի բարեհաջող իրականացումը նորանոր հնարավորություններ կբացի ԱՄԷ-ից Հայաստան նոր ներդրումների համար։Հիշեցնենք, որ «Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Մասդար ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու գերի

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սոչի

Առնչվող նյութեր
Դիտել

Հարազատների հուզական վիճակից օգտվելով` նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է. ՀՀ ԱՆ

Հայաստանի առողջապահության պարզաբանումը․ «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` առողջապահության…
Դիտել

ՀՀ-ն հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ․ «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական…
Դիտել

Բաքուն սպանելով հայ անզեն ռազմագերիներին, իրականում սպանում է նաև միջազգային հանրությանը

Այսօր Թելեգրամ ալիքներում տարածվեց ադրբեջանական հերթական վայրագությունների տեսագրությունը, որտեղ ադրբեջանցի զինվորները գնդակահարում են անզեն հայ ռազմագերիներին։ Տեսարանն ահասարսուռ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share