Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։

Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից ս.թ․ մարտի 18-ին։

Ի տարբերություն հունվար ամսվա հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը (B.1.1.7, VOC-202012/01):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրեմլը մեկնաբանել է Բաքվի հայտարարությունը

Հաջորդը

Տնտեսությունում անտեր վիճակ է տիրում․Գագիկ Մակարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար՝ դեսպան Անդրեա Վիկտորինին

Նոյեմբերի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան…
Դիտել

Անհրաժեշտ է միջազգային անարգել հասանելիություն դեպի Ղարաբաղ. Բորել

ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան գրառում է արել։  Բորելը, գրել է.  «Մեր…
Դիտել

ՀՀ-ն պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Nouvelles d’Arménie» ամսագրին. Ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share