Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են AstraZeneca և Moderna-ի որոշ խմբաքանակներ

Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca և Moderna պատվաստանյութերի որոշ խմբաքանակներ: Այս մասին հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ Սահակյանի հակառակ ավանդական պատվաստանյութերի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հստակ երկար ժամկետներ չունեն: Օրինակ կարմրուկի, կարմրախտի պատվաստանյութը 2 տարի պիտանելիության ժամկետ ունի, գրիպի պատվաստանյութը՝ 1 տարի:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում ունեին 1 ամսվա պիտանելիության ժամկետ, հետո դարձավ  3 ամիս, հետո՝ 6, այս պահին ունենք նաև 9 ամիս պիտանելիության ժամկետ: Հարցը պետք է դիտարկել այս համատեքստում, նաև, թե պատվաստանյութն արտադրողի մոտից ինչքան շուտ է հասնում երկիր՝ հաշվի առնելով դժվարությունները: Ապրիլ-մայիս ժամանակահատվածում մեզ մոտ արդեն պատվաստանյութը հասնում էր արդեն 1.5 կամ մաքսիմում 2 ամիս պիտանելիության ժամկետով: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում մենք այնքան լավ հանրային իրազեկում պետք է անեինք, պահանաջարկը այնքան լավ պետք է բարձրացնեինք, որ կարողանայինք այդ խմբաքանակը իրացնել ամբողջությամբ»,-նշել է Սահակյանը:

Պատվաստանյութի համար պետք է 10 հոգի հավաքվի, սրվակը բացելուց հետո ընդամենը 6 ժամում պետք է օգտագործվի, 6 ժամ հետո, անկախ նրանից, սրվակի մեջ կա, թե ոչ, պետք է խոտանել:

Ժամկետն ավարտվելու պատճառով ընդամենը 27 հազար AstraZeneca ենք խոտանել հունիսի վերջին: Ըստ Սահակյանի դա օգնությամբ ստացած պատվաստանյութն էր, որը ընդամենը 1 ամսում պետք է օգտագործվեր:

Հայաստանում խոտանվել է նաև մոտ նույնչափ Moderna պատվաստանյութ:

«Ժամկետը նոյեմբերի 28-ին սպառվում էր, ստացել էինք նոյեմբերի 4-ին: Մինչև բաշխվել են պատվաստանյութեր, հավաքագրվել են մարդիկ, որոշ չափով խոտանվել է»,-նշել է Սահակյանը: Նրա խոսքով, Moderna-ն ազգային պահեստում պահվում է -20 աստիճանում, բայց երբ հասնի պոլիկլինիկա, պետք է պահել 2-ից մինչև 8 աստիճանում:

«Սակայն նորից -20 հետ բերել չի կարելի: 30 օրը լրացավ, այն պետք է խոտանվի: Հիմնականում դա էր պատճառը, որ չհասցրեցին լրիվ օգտագործել, և որոշակի քանակություն խոտանվեց»,-ասել է Գայանե Սահակյանը:

Սահակյանը նշել է նաեւ, որ հիմա ԵՄ-ն Moderna-ի ժամկետը երկարաձգել է 2 ամսով՝ 6-ի փոխարեն դարձնելով 8 ամիս, Pfizer-ը, Sputnik-ը ևս իրենց ժամկետները երկարաձգել են:

Հետազոտություններ են կատարվում, թե ինչքանով արդյունավետ կլինի պատվաստանյութը օրինակ 6 ամիս հետո, եթե գտնում են, որ ևս 2 ամիս կարող են օգտագործել, երկրներին հրահանգ է տրվում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշոցքում օդի ջերմաստիճանը կհասնի -34 աստիճանի

Հաջորդը

Երևանում մթնոլորտային օդի որակը. Դեկտեմբերի 16-22-ը

Առնչվող նյութեր
Դիտել

Միսը չի կարող իրացվել առանց ձև 5-ի առկայության

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների և ՀՀ ոստիկանության խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում այսօր կանխվել…
Դիտել

Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի մեկնաբանությունը լրատվամիջոցների հարցերին։ «Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի…
Դիտել

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանի հնարավորությունները

Ռուս-ուկրաինական պատեարզմի պատճառով արեւմտյան երկրները գրեթե ամեն օր նոր պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Եթե այդ պատժամիջոցների հետեւանքները…
Դիտել

Գիշերը ռուսական ավիացիան հարվածել է Օդեսայում բնակելի շենքին․ կան զոհեր

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը հայտնել է, որ լույս ուրբաթ գիշերը ռուսական ավիացիան հրթիռակոծել է Օդեսան։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share